Քաղաքական

21.01.2019 13:25


«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր». Լուկաշենկո

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր». Լուկաշենկո

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր, որի հետ մեզ միավորում է բազմաբևեռ համագործակցությունն, այդ թվում՝ առանցքային դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում», - այսօր հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը:

Ըստ պաշտոնական «Բելտա» գործակալության՝ Լուկաշենկոն նշել է հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մտադրությունը և Մինսկի պատրաստակամությունը՝ մասնակցելու բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որոնք հետաքրքիր կլինեն հայ գործընկերներին:

Անցած օգոստոսին, վարչապետի առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակեց Արմեն Ղևոնդյանին:

Աղբյուրը՝ azatutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը