Մակունցի կարծիքով՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան նախարարություններ
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցընպատակահարմար չի համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը վերածվեն նախարարությունների:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Խորհրդարանն այսօր արդեն ունի այն լծակները, որպեսզի կարողանա նրանց հաշվետու պահել: Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում, որպեսզի այդ կառույցներին ավելի հաշվետու պահենք, ապա պետք է այդ միջոցները գտնելու շուրջ քննարկումներ ունենանք մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ իրենք խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չեն քննարկել:
«Իմ քայլը խմբակցությունում կառավարության օպտիմալացման, նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մի պարզ պատճառով, որ վերջնական չգիտենք, թե ինչ փաթեթի հետ ենք գործ ունենալու: Նախարարների մեծ մասն արդեն նշանակված է, բայց մենք չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու: Այդ պարագայում չենք կարող քննարկումները սկսել»,-նշեց պատգամավորը:
Մակունցի կարծիքով՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան նախարարություններ
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նպատակահարմար չի համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը վերածվեն նախարարությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: