Ստորագրվեց հայ-գերմանական ֆինանսական համագործակցության համաձայնագիրը
Մարտի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին □ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին□ համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ' հետևյալ ծրագրերի իրականացման համար.
«Համայնքային ենթակառուցվածքների վերականգման բաղադրիչ» ծրագրի գծով (ՀԵԾ II' Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի և Լոռվա մարզերում) - մինչև 40.0 մլն եվրո վարկ,
«Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով - մինչև 22.0 մլն եվրո վարկ,
«Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով - մինչև 20.0 մլն եվրո վարկ,
«Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր - միչև 18.0 մլն եվրո վարկ և մինչև 1.5 մլն եվրո դրամաշնորհ' ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար,
«Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ» - մինչև 4.0 մլն եվրո դրամաշնորհ:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում' որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցությունների արդյունքում այդ շրջանակն ընդլայնվել է' ներառելով □Կովկասյան նախաձեռնության□ տարածաշրջանային ծրագրերը:
Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում' ֆինանսական և մասնավոր հատվածի խրախուսում, էներգետիկայի, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացում: Միաժամանակ, իրականացվում են նաև համեմատաբար փոքրածավալ ծրագրեր բնապահպանության և առողջապահության բնագավառներում: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը' Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև' սեփական միջոցներով:
Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը' վարկային, իսկ 42.3 մլն-ը' դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:
Ստորագրվեց հայ-գերմանական ֆինանսական համագործակցության համաձայնագիրը
Մարտի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին □ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին□ համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ' հետևյալ ծրագրերի իրականացման համար.
Նշված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց և կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները, պայմանները և այլ հարցեր:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում' որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցությունների արդյունքում այդ շրջանակն ընդլայնվել է' ներառելով □Կովկասյան նախաձեռնության□ տարածաշրջանային ծրագրերը:
Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում' ֆինանսական և մասնավոր հատվածի խրախուսում, էներգետիկայի, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացում: Միաժամանակ, իրականացվում են նաև համեմատաբար փոքրածավալ ծրագրեր բնապահպանության և առողջապահության բնագավառներում: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը' Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև' սեփական միջոցներով:
Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը' վարկային, իսկ 42.3 մլն-ը' դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին