Լրահոս

22.01.2019 11:26


varks.am-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները բացահայտվել են

varks.am-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները բացահայտվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։

Նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ։
Ադամ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը