Լրահոս

16.03.2010 12:32


Ուժեղ քամի

Ուժեղ քամի

Մարտի 15-ին, ժամը 17.45-ին Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետից ահազանգ է ստացվել, որ գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել է քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկի պատշգամբի տանիքը, եւ անցորդներին վտանգ է սպառնում:

Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով 6 քմ մակերեսով տանիքն ապամոնտաժվել է եւ իջեցվել:

Նույն օրը Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն' ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ' 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: Իսկ ժամը 20.00-ի սահմաններում գրանցված քամու հետեւանքով վնասվել է մարզի Ռյա թազա գյուղի դպրոցի տանիքը' մոտ 900 քմ մակերեսով: Վնասվել են նաեւ էլեկտրասյուներ, կտրվել են հոսանքալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են' Ռյա թազա, Դերեկ, Գեղաձոր, Օրթաճյա եւ Ծաղկահովիտ գյուղերը:

Դերեկում հեղեղաջրերը լցվել են գյուղը սպասարկող էլեկտրական ենթակայանը:

Նույն օրը ժամը 19.42-ին եւ 22.03-ին ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով պոկվել եւ կախվել են Երեւան քաղաքի' համապատասխանաբար Դ.Անհաղթի 10-րդ շենքի եւ Ֆանարջյան փողոցում գտնվող Ուռուցքաբանության ինստիտուտի տանիքների ծածկերը, ինչի հետեւանքով անցորդներին վտանգ է սպառնում:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով պոկված ծածկերն ամրացվել են:

Այս խորագրի վերջին նյութերը