Լրահոս

16.03.2010 12:38


Արթուր Բաղդասարյանի դեմ մահափորձը չի բացահայտվել

Արթուր Բաղդասարյանի դեմ մահափորձը չի բացահայտվել

2008թ. նախագահական ընտրություններից առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե իր դեմ մահափորձ է պատրաստվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ «7օր»-ի հնչեցրած՝ «Ելնելով Ձեր զբաղեցրած ներկա պաշտոնից՝ փորձե՞լ եք պարզել իրականությունը» հարցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանել է.

-Երբ Օպերայի հրապարակում տեղի էր ունենում ՕԵԿ բազմահազարանոց հանրահավաքը, և իմ կողքին կային բազմաթիվ լրագրողներ, մենք դիմացի շենքի տանիքին մի խումբ անհայտ մարդկանց տեսանք կանգնած։ Դա տեսավ նաև ժողովուրդը։ Հանրահավաքի ժամանակ շենքի տանիքին դրանք արտառոց շարժումներ էին, և մենք դիմեցինք իրավապահ մարմիններին։ Իսկ երբ խոսափողով հայտարարվեց, այդ մարդիկ տանիքից փախան։ Խոսքը թեժ ընտրական պահին այդ արտառոց իրադարձության մասին էր, և ես՝ որպես թեկնածու, հարյո՛ւր ձայն չեմ հավաքել, և բնականաբար մենք հնչեցրել ենք մեր մտահոգությունները։ Տեղի է ունեցել հանգամանքների պարզում, մեր գրասենյակ է եկել քրեական հետախուզության վարչության պետը, փորձել են պարզել՝ ովքեր են, չեն գտել, թե ովքեր են այդ տանիքից փախել։ Եվ դրանով այդ ամբողջ պատմությունն ավարտվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը