Լրահոս

22.01.2019 16:07


Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Մեսրոպ Պապիկյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Պապիկյանին ազատել վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Պապիկյանն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը