Լրահոս

16.03.2010 13:35


ՆԱՏՕ-ի խոշորագույն ուսումնավարժանքը Հայաստանում. «Արմենիա 2010»

Մարտի 16-18-ը Երևանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք
«Արմենիա 2010» վարժանքի գլխավոր պլանավորման կոնֆերանսը:

Պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 09.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, որտեղ միաժամանակ կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության աղետներին արձագանքման համակարգման Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ' «Արմենիա 2010» համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ:

Մրջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է:

Այս խորագրի վերջին նյութերը