Լրահոս

23.01.2019 12:20


Մ. Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մ. Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 22-ին՝ 14։40-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երևանի բնակիչ, 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ նշված անձանց և Երևանի բնակիչներ, 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջև նույն օրը՝ ժամը 13։30-ի սահմաններում, Չայկովսկու փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում։

Այս խորագրի վերջին նյութերը