Տիգրան Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի միջև լարվածությո՞ւն կա
Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղնախարար, ՕԵԿ անդամ Գերասիմ Ալավերդյանին նկատողություն էր հայտարարել։ «Արդյոք Ձեր և Տիգրան Սարգսյանի միջև լարվածություն կա՞» հարցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանել է.
-Ոչ մի լարվածություն չկա։ Նախ մենք պետք է հասկանանք, որ դա աշխատանքային սովորական գործընթաց է։ Ես իմ առօրյա աշխատանքային գործընթացում իմ աշխատակիցներին շատ հաճախ նկատողություն եմ տալիս կամ խրախուսանքի եմ արժանացնում։ Որևէ լարվածություն իմ և Տիգրան Սարգսյանի միջև չկա։ Սովորական բնականոն աշխատանքային գործընթաց է, և պետք չէ փոքր բաներից մեծ աղմուկ սարքել,-նշել է Արթուր Բաղդասարյանը։
Նա նշել է նաև, որ Գերասիմ Ալավերդյանը որպես նախարար բավական արդյունավետ է աշխատում, և ՕԵԿ-ը հարցում է պատվիրել ու պարզել, որ նա գյուղնախարարությունում և նրան ենթակա ձեռնարկություններում լավ ու բարի համբավ է վայելում և ի վիճակի է իրականացնել իր առջև ՕԵԿ-ի դրած ծրագրերը։

7or.am