Լրահոս

16.03.2010 13:48


Գյուղնախարարը վստահ է՝ իրեն պաշտոնից չեն հեռացնի

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղնախարար, ՕԵԿ անդամ Գերասիմ Ալավերդյանին նկատողություն էր հայտարարել։Այսօրվա ասուլիսում գյուղնախարարը վստահաբար հայտարարեց, որ թերացումների պատճառով նախարարությունում կադրային փափոխությունների ընթացքում նա չի հեռացվի պաշտոնից:

«Ես ամուր, շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա, ես համապատասխան ծրագրեր ունեմ, աշխատում եմ: 2009 թվականին միակ ոլորտը, որ 0.1 % անկում ունեցավ' գյուղատնտեսության ոլորտն է, մնացած ոլորտները մոտ 15 % անկումներ ունեցան: Դրանք հերյուրանքներ են, ես չեմ պատրաստվում ոչ հրաժարական տալ, ոչ էլ...»,-ասալ է գյուղնախարաը:
Ի դեպ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ նախագահը, պատասխանելով իր և վարչապետի միջև եղած հնարավոր լարվածության վերաբերյալ հարցին, ասել էր. «Որևէ լարվածություն իմ և Տիգրան Սարգսյանի միջև չկա։ Սովորական բնականոն աշխատանքային գործընթաց է, և պետք չէ փոքր բաներից մեծ աղմուկ սարքել»։

Այս խորագրի վերջին նյութերը