Հայաստան է ժամանել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-ին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 15-ին:
Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը' գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Բոժկոն, Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Թուրքմենիստանի արտակարգ և լիազոր դեսպան Շ. Ջումաևը, Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Բոզժիգիտովը:
Օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին ուղեկցում են Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը, Սերգիև-Պասադի արքեպիսկոպոս Թեոգնոստը, Սոլնեչնոգորսկի եպիսկոպոս Սերգիյը, Տ. Ֆիլիպ վարդապետ Ռյաբիխը, Տ. Ալեքսանդր քահանա Վասյուտինը, Վլադիմիր ավագ սարկավագ Նազարկինը, Անտոնի սարկավագ Սևրյուկը, Մոսկվայի Պատրիարքարանի սինոդային տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան, Միխայիլ Կուկսովը: