Հայաստանը նախատեսում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ ունենալ։ Համապատասխան հաստիք ստեղծելու նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 24-ի օրակարգում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հարցը կառավարության քննարկման է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել և արձագանքել ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ պաշտոնական ու այլ խողովակնորով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվությանը:
Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:
Նշենք, որ Հայաստանը ռազմական կցորդ ունի Ռուսաստանում եւ նույն որոշման նախագծով նախատեսվում է Ռուսաստանում ավելացնել եւս մեկ հաստիք՝ կցորդի օգնականի համար։
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում

Աղբյուր` Փաստինֆո