ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի որոշումներով՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է առաջին փոխնախարար, գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է փոխնախարար, Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ։
Հիշեցնենք՝ Ն. Փաշինյանը հայտարարել էր՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել 5-ով՝ դարձնելով 12։ Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։
Առաջին փոխնախարարներ են նշանակվել

7or.am