«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը ՔԿ դեպոզիտային հաշվին 20 մլն դրամ է փոխանցել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալու որոշում է կայացվել:
Հովհաննիսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է փոխանցել 20 մլն դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առերեսումներից հետո տնօրենի ինքնազգացողությունը վատացել է. և նա այս պահին գտնվում է Երևանի Պռոշյան փողոցում գործող հիվանդանոցներից մեկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գայանե Հովհաննիսյանի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաների, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս էր արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։