Լրահոս

24.01.2019 14:03


Վորոնեժում վթարված ավտոբուսն ընթանում էր Բաքու-Մոսկվա երթուղով. ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Վորոնեժում վթարված ավտոբուսն ընթանում էր Բաքու-Մոսկվա երթուղով. ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Վորոնեժի մարզում վթարի ենթարկված ավտոբուսներում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, դրանցից մեկի վրա ՀՀ պետական համարանիշի առկայության մասին տեղեկությունները չեն հաստատվել: Այս մասին, aysor.am–ի փոխանցմամբ, ТАСС-ին հայտնել են Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս հինգշաբթի Վորոնեժի մարզի Մ-4 «Դոն» ճանապարհի վրա 25 ուղևորով և մեկ վարորդով Pegarus ավտոբուսը բախվել է հայկական համարանիշներով «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի, որում 9 ուղևոր է եղել: Միկրոավտոբուսի վարորդը մահացել է, երեք մարդ` երկու տղամարդ և կին, տուժել է: Հայտնի է, որ կինը Տամբովի բնակիչ է:

«Ըստ Վորոնեժի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության՝ ավտոբուսներն ընթանում էին «Մոսկվա-Էլիստա» և «Բաքու-Մոսկվա» երթուղիներով, ավտոբուսի վրա հայկական համարանիշներ չեն եղել», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ուղևորների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը