Տնտեսական

24.01.2019 14:33


Հայտարարություն․ «Նաիրի  Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող»

Հայտարարություն․ «Նաիրի  Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող»

ՊԵԿ կողմից 2019 թվականի հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ: Նույն օրը Նաիրի Ինշուրանսը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ:

Ցանկանում ենք պաշտոնապես իրազեկել, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով:

Նաիրի Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող և երբեք չի խուսափել հարկերի վճարումից: Այդ մասին բավական խոսուն կերպով վկայում է ներքոնշյալ պատկերը՝

Untitled

Հարգանքով

Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ ղեկավարություն

Այս խորագրի վերջին նյութերը