Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»
Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:
Հավելենք, որ Աբրահամյանը Քննչական կոմիտե հրավիրվել է ոչ թե որևէ հողատարածքի՝ իրեն պատկանելու կամ չպատկանելու շուրջ բացատրություններ տալու, այլ ուղղակի պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:
***
Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
«Ես որևէ կապ չունեմ, հարցը վերաբերվել է Կառավարության որոշմանը, և որպես կառավարության անդամ, ես ուղղակի ներկայացրել եմ, թե ինչպես է այդ նիստը տեղի ունեցել։ Այդքանը»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով հեղափոխությունից հետո իրեն առաջադրված մեղադրանքներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1 մասի («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») և 310 հոդվածի («Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), նախկին վարչապետն ասաց, որ ինքը որևէ արարք չի գործել, որին կարող էր հաջորդել մեղադրանք առաջարելու գործընթաց․ «Որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև կոնկրետ բան չկա։ Որևէ հանցանք չեմ գործել, որ մեղադրանքն ընդունեմ կամ չընդունեմ։ Քննություն է ընթանում, ամեն ինչ կբացահայտվի, հանրությունը կիմանա իրականությունը, այստեղ որևէ մեղադրանքի հարց չի կարող լինել»։