ՀՔԾ-ն հաստատում է Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործի վերաբացման տեղեկությունը
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է»,-ասաց Մարինա Օհանջանյանը:
Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։