Վահան Շիրխանյան. «Մարտի մեկին խախտվել են և՛ Սահմանադրությունը, և՛ պաշտպանության մասին օրենքը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը, խոսելով մարտի 1-ին բանակի օգտագործման մասին, ասել է, թե այդ օրվա ողբերգական իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանն այդ քայլով երկարատև օգտագործման ական է դրել իրեն փոխարինող իշխանությունների տակ։
-Մարտի մեկին խախտվել են և՛ Սահմանադրությունը, և՛ պաշտպանության մասին օրենքը, ըստ որի արտակարգ դրության ժամանակ արգելվում է զինված ուժերի կիրառումը։ Երևանում արտակարգ դրություն մտցնելը ևս օրենքի խախտում էր,-նշել է Վահան Շիրխանյանը։
Իսկ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նշել է, թե մարտի 1-ին ոչ թե զինված ուժերն են դեպքերի մասնակից եղել, այլ ներքին զորքերը, և դա թույլատրելի է։

7or.am