Լրահոս

24.01.2019 20:23


Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ Սաներից մեկը՝ 11 տարեկան մի տղա, որ ծանր մտավոր հետամնացություն ունի, ընկել է երկրորդ հարկի պատուհանից։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց։ Panorama.am-ի ունեցած այս լուրերը հաստատեցին ոստիկանությունից։

Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երեխան սալջարդեր է ունեցել։ Մասնագետները զննել են, լուրջ վնասվածք չի եղել, հետ է ուղարկվել մանկատուն։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն այժմ տնօրեն չունի։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրեն դեպքի մասին տեղեկացրել են ժամը 11-ի սահմաններում։

«Ասացին պահարանից երեխան ընկել է։ Դաստիարակը պարապմունքը անելուց է եղել։ Երեխան չիշիկ անել է ուզել, դայակը նստացրել է զուգարանին, դուրս եկել։ Երկու վարկյան է տևել։ Այդ ընթացքում երեխան մոտեցել է պատուհանին»,-ասաց Պետրոսյանը։

Ի դեպ, ոստիկանության ստացած ահազանգի համաձայն երեխան ընկել է զգեստապահարանից։

«Դաստիարակն ասեց, ես այդ պահին խառն էի, ինձ թվաց, որ երեխան պահարանից ընկավ։ Բայց երեխեն պատուհանից է ընկել, սղղալով ընկել է։ Պատուհանի ճաղավանդակը որ ձեռքով սեղմում ես, գնում է առաջ։ Երեխան էլ նվազ, փոքր երեխա է, սղղալով ընկել է, կողքերն են կապտած։ Փառք աստծո, սաղ սալամաթ է, ոչ մի բան չի եղել»,-ասաց տնօրենի ժ/պ-ն։

Հարցին, թե ինչո՞ւ է պատահունը բաց եղել, Պետրոսյանը հակասական պատասխաններ տվեց։ Նախ ասաց՝ օդափոխում էին, տարբեր խմբերում պատուհանները բացում են, ապա հայտարարեց, թե երեխան է բացել։

«Ճաղավանդակները որ կան, մենք բոլոր խմբերում էլ արխային բացում ենք։ Նման դեպք երբեք չի եղել, մեր մտքով չէր անցնի։ Երկու վայրկյան չի տևել։ Գոգը ցածր է, բարձրացել է վրան ու սղղացել պատի վրայով, այն 1.5 մետ բարձրություն ունի»,-նշեց Արմինե Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հիմա պատուհանները փակել են ու բռնակները վրայից հանել։

Մանրամասները՝ Panorama.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը