Լրահոս

24.01.2019 20:31


ԲՈԿ-ի նախագահի տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգևավճար

ԲՈԿ-ի նախագահի տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգևավճար

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԲՈԿ-ի նախագահի տեղակալն իր ընկերոջ կինն է, նշեց, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Իմ տեղակալի ամուսնուն տեսել եմ ընդամենը երկու անգամ։ Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ իմ տեղակալը ստացել է 180 տոկոսի չափ պարգևավճար, ապա ասեմ, որ այս լուրը ճիշտ է, ամբողջ կոլեկտիվը ստացել է 80 տոկոս, անձամբ որևէ գումար իմ անունով դուրս չեմ գրել, այդ գումարը տվել եմ տեղակալին, քանի որ նա մեր հիմնարկի միակ աշխատողն է, որ առավոտյան ժամը 08։30-ին գալիս է աշխատանքի և ամբողջ օրը նվիրում աշխատանքին։ Բարձր գնահատելով այդ ամենը, ես նրան պարգևատրել եմ և դրա պատասխանատուն եմ»,-ընդգծեց Սմբատ Գոգյանը։

Նա հրաժարվեց ասել պարգևավճարի չափը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը