Քաղաքական

25.01.2019 08:11


Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունից որոշակի զիջումներ ստանալ. Միխայիլ Ալեքսանդրով

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունից որոշակի զիջումներ ստանալ. Միխայիլ Ալեքսանդրով

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, անդրադառնալով երեքշաբթի Փաշինյանի և Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել:

«Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ»,-РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդրովը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունն ընդհատել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, սակայն այն նոր փուլ է թևակոխում, որում Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:

«Իշխանափոխությամբ պայմանավորված բանակցային գործընթացն ընդհատվել է: Դա որոշակի հույս է ներշնչել ադրբեջանական կողմին, որ նոր ղեկավարությունից հնարավոր կլինի ինչ-որ հավելյալ զիջումներ ստանալ: Այդ իսկ պատճառով նրանք այս ընթացքում որոշակիորեն նվազեցրել են ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Կարելի է ասել, որ անցումային շրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանական կողմը սպասելու է որոշակի արդյունքների, և եթե դրանք չլինեն, ապա կարելի է սպասել լարվածության հերթական սրման Ղարաբաղի հետ սահմանին»,-մեկնաբանել է փորձագետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը