Աշխարհ

25.01.2019 11:30


Թրամփն ու Կիմ Չեն Ընը նորից կհանդիպեն

Թրամփն ու Կիմ Չեն Ընը նորից կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում: Այդ մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, «The Laura Ingraham Show» ծրագրի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Կլինի ևս մեկը հաջորդ 60 օրվա ընթացքում: Այդպիսին է պլանը»,- ասել է Փոմփեոն: Նա հավելյալ մանրամասներ չի հայտնել, չի նշել նաև հանդիպման ենթադրյալ վայրը:

Հիշեցնենք՝ Թրամփի և Ընի առաջին հանդիպումը կայացել է 2018 թվականի հունիսին Սինգապուրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը