Լրահոս

25.01.2019 13:35


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունվարի 25-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 26-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.80C (1987 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.10C (1991 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.90C

Այս խորագրի վերջին նյութերը