Լրահոս

25.01.2019 20:36


Տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել

Տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել

Հունվարի 4-ին՝ ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են և թալանել:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա Վ․ Մ․-ի տուն, և դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկյա զարդեր:
Հունվարի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի՝ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործը:
Հունվարի 24-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ, պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել հրազդանցիներ, 25-ամյա Դավիթ Փ․-ն և 26-ամյա Սահակ Խ․-ն, որոնք նույն օրը՝ ժամը 13.25-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտից բերման են ենթարկվել բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը