ՀՀԿ պատգամավոր. «Առանց Ղարաբաղի եվրոպաներում որոշում ընդունելն ու այդ որոշման կատարումը բացառված է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը չի կարող բանակցային կողմ լինել, որովհետև նրա շահերը ներկայացրել է ծագումով Ղարաբաղից Հայաստանի նախագահը, ասել է, թե ամեն մեկի ասածը մենք չենք ընդունելու։
-Մեր կարծիքն այս հարցի վերաբերյալ հստակ է։ Նա ընդամենն իր կարծիքն է հայտնել, և մենք այդ կարծիքի հետ համակերպվել չենք կարող։ Եթե ինքը կարծում է, որ առանց Ղարաբաղի ժողովրդի և հասարակության եվրոպաներում նստած որոշում կընդունի, և այդ որոշումը ժողովուրդը կկատարի, ապա դա բացառվում է,-նշել է նա։
Իսկ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանն էլ ասել է, թե միանգամայն ճիշտ է, որ Ղարաբաղի ծագում ունեցող Ռոբերտ Քոչարյանն իր հետ բերել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարտավորությունները՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցային գործընթացից։
-Սա նրա ամենամեծ սխալներից էր, որի շնորհիվ Հայաստանը ճանաչվեց ագրեսոր և օկուպանտ։ Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից, և այսօր այդ խնդիրը փորձում են լուծել այլ մարդիկ։ Ղարաբաղը դուրս թողնելը վնասել է և՛ Հայաստանին, և՛ Ղարաբաղին, և՛ հայությանը։ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի հետ լիներ բանակցող միակ կողմը ղարաբաղյան հակամարտության մասով, իսկ Հայաստանն Ադրբեջանի հետ պետք է բանակցեր Հայաստան-Ադրբեջան խնդիրների շուրջ, որոնք մենք ունենք սահմանամերձ գոտում,-նշել է նա։
Ըստ Վահան Շիրխանյանի՝ երբ Հայաստանն է իր ձեռքը վերցնում խնդրի լուծումը և ասում, թե չի ընդունի մի առաջարկ, որին դեմ կլինի Ղարաբաղը, ապա դա անընդունելի է դառնում։

7or.am