Լրահոս

16.03.2010 18:47


Ռուբեն Գևորգյան. «Սոցիալական խնդիրներից առավել հայրենի հողի և ազգի՛ արժանապատվության խնդիրներն են»

Ռուբեն Գևորգյան. «Սոցիալական խնդիրներից առավել հայրենի հողի և ազգի՛ արժանապատվության խնդիրներն են»

-Այսօր Թուրքիայի կողմից ցույց տված ատամները չեն փրկի նրանց խուսափել ճշմարտությունից։ Միևնույն է, ողջ այս ժողովուրդը ձգտելու է հասնել իր ոտնահարված արժանապատվության դատապարտմանը, և մինչև վերջ տեր ենք կանգնելու արյունով փրկված մեր հայրենի Արցախի հողին ու սահմանին,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը։ 

Նա նշել է, որ այսօր հարկավոր է հացից այն կողմ նայել. «Սոցիալական խնդիրներից առավել հայրենի հողի և ազգի՛ արժանապատվության խնդիրներն են, այսինքն՝ Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության ճանաչման դժվարին ու կարևորագույն խնդիրները, որոնք վերջին տասնամյակում մտան միջազգային քննարկումների լայնածավալ փուլ՝ փորձելով շտկել անցյալում մեր ազգի նկատմամբ թույլ տված ոտնահարումները»։

Նա նշել է, որ այդ ճանապարհը շատերի համար լինելու է քաղաքական շահարկումներով լի և փշոտ, սակայն գալիք սերունդների համար լուսավոր ու արժանապատիվ, ուրեմն, Ռ. Գևորգյանի համոզմամբ, այս ամենից դուրս գալու համար հարկավոր է տոգորվել ժամանակի գերխնդիր հանդիսացող հայ ժողովրդի հավաքական ուժի գիտակցությամբ և լինել միասնական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը