Լրահոս

16.03.2010 18:41


Գորան Լենմարկերի խոսքերը տարակուսանք են առաջացրել

Գորան Լենմարկերի խոսքերը տարակուսանք են առաջացրել

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Հայկ Սանոսյանն անդրադարձել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով զեկուցող Գորան Լենմարկերի խոսքերին։

-Վերջինիս հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ մեկնաբանություններից պարզ դարձավ, որ նա փորձ է անում հայ հասարակությանը հրամցնել լուծման պրոցեսներին արագություն հաղորդելու իր տարբերակները,- հայտարարել է Հ. Սանոսյանը,- կարծում ենք, որ այս ավելորդ շտապողականությունն ու ոգևորվածությունը պայմանավորված են ոչ թե խնդրի արդարացի լուծման հրամայականով, այլ հիմնականում տարածաշրջանում էներգակիրների նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրների ու կազմակերպությունների շահերով։

ՀՀԿ պատգամավորը նշել է նաև, որ Գ. Լենմարկերի այդ հայտարարությունները տարակուսանք են առաջացնում.

-Իհարկե ո՛չ պետք է պրոցեսներն արհեստականորեն արագացնելու արտաքին ճնշումներին տեղի տանք, ո՛չ էլ գլուխներս կորցնենք գովասանքից, այլ պետք է համախմբված շարունակենք մեր ազգային խնդիրների լուծման թերևս դանդաղ, բայց հաստատուն, արդյունավետ ու նպատակային իրագործումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը