Լրահոս

26.01.2019 10:50


Խոշոր ավտովթար Երևանում. 28-ամյա կին վարորդը բախվել է էլեկտրասյանը

Խոշոր ավտովթար Երևանում. 28-ամյա կին վարորդը բախվել է էլեկտրասյանը

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Մարիամ Սերոբյանը իր վարած BMW մակնիշի 35 TP 883 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 37 էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սերոբյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 36-ամյա Հայարփի Վանեսյանը, 21-ամյա Վարդ Ասլանյանը, 20-ամյա Սուրեն Բալասանյանը և 21-ամյա Վալերի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Ասլանյանը և Վ. Ավետիսյանը ուսանողներ են։

Այս խորագրի վերջին նյութերը