ՀՀԿ պատգամավորն ասել է, որ ադրբեջանական բանակը կոչված է ալիևյան կլանի երկարակեցության ապահովմանը
ՀՀԿ պատգամավոր Հայկ Սանոսյանն այսօր ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, որ 20-րդ դարասկզբին Թուրքիայի կոմից հիմնադրված, հետո էլ թուրքամետ քաղաքականությամբ ամրապնդված Ադրբեջանը Թուրքիայի համար դեպի Կովկաս, այնտեղից էլ Միջին Ասիա ձգվող պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին էներգակիրներով հարուստ թրքախոս ու կրոնակից բնակչության սոսկ մի սուբյեկտ է։
-Ադրբեջանում դոմինանտ ցեղերը՝ Բաքվի թաթարները, ըստ էության ոչ մի ազգակցական կապ չունեն այսօրվա թուրքերի հետ։ Նրանք Հյուսիսային Հնդկաստանի նուրիստական ցեղերն են, որոնք 14-15-րդ դդ. թափանցել են Ատրպատական, Կովկաս, ընդունել մահմեդականություն, իրավազրկել բնիկ ժողովուրդներին՝ լեզգիներին, թաթերին, թալիշներին, և այսօր էլ ապարդյուն փորձեր են անում աշխարհին ներկայանալ որպես նախնական ադրբեջանական ժողովուրդ՝ 100-ամյա մշակույթով ու պատմությամբ։ Պետություն, որ համաշխարհային քաղաքակրթությանը հայտնի է միայն նավթի ու գազի գրաված պաշարներով։ Այդպես էլ ցեղից ազգ չդարձած Բաքվի թաթարները զուր են նեղանում Բեռնար Ֆասիեից ու նրա հայտարարությունից, որովհետև իրենց բանակն այսօր կոչված է Թուրքիայի կողմից հովանավորվող ու ազգային ոչ մի պատկանելություն չունեցող ալիևյան կլանի երկարակեցությունն ապահովելուն միայն։

7or.am