Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեկնարկեցին «7 օր» լրատվավերլուծական կայքէջի աշխատանքները։ Վստահորեն կարելի է պնդել, որ մեր խմբագրակազմին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց իր ուրույն և հաստատուն տեղը գրավել համանման գործունեությամբ զբաղվող կայքէջերի շարքում։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ մեզ հետևողների քանակն օր օրի ավելացավ՝ գործունեության սկզբնական շրջանի հետ համեմատած՝ տասնապատկվելով։
Ամեն օր «7 օր»-ին հետևում են հազարավոր ընթերցողներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից։
«7 օր»-ում աշխատում են մարդիկ, ովքեր հավատում են մեր երկրի ապագային, լավատես են և սիրում են իրենց աշխատանքը։ Մեզ հաջողվել է ստեղծել կուռ թիմ։ Անհերքելի է, որ մենք ունենք սեփական դիմագիծը, ոճը և հստակ դիրքորոշումը։
Հարգելի՛ ընթերցող, ամեն անգամ այցելելով «7 օր» կայքէջը, Դուք յուրօրինակ կերպով գնահատում եք մեր աշխատանքները։ Խոստանում ենք չդավաճանել որդեգրված սկզբունքներին և ապահովել օպերատիվ լրատվություն ու բազմապիսի տեսակետներ ստանալու Ձեր իրավունքը։
«7 օր» կայքէջը դարձավ 1 տարեկան

Շաբաթվա բոլոր օրերին ընթերցե՛ք «7 օր»։
Մեր կարգախոսն է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»։
7or.am