Լրահոս

17.03.2010 08:48


Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը ԵԽ Գլխավոր Քարտուղարին

Նորին Գերազանցություն

Պարոն Տյորբյորն Յագլանդին

Եվրոպայի Խորհրդի

Գլխավոր Քարտուղար

Երևան,  16 մարտի 2010

Հարգելի պարոն Յագլանդ,

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայ Ազգային Կոնգրեսին ուղղված Ձեր նամակի համար, որն ուղարկվել էր ի պատասխան մեր կողմից 2009թ. դեկտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակ հանձնված դիմումի:

Մենք գոհացած այն փաստով, որ իրավիճակը Հայաստանում դուրս չի մնացել Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնից և ԵԽ-ն հավատարիմ է մնում ԵԽԽՎ-ի կողմից 2008թ. կեղծված ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումների իրագործմանը: 

Ինչպես Դուք հավանաբար գիտեք, ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն կքննարկի ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված բարեփուխումների ժամանակացույցը, որոնք ներկայացվել են ի պատասխան մտահոգությունների, որոնք տեղ են գտել վերոհիշյալ ԵԽԽՎ որոշումներում, ինչպես նաև ԵԽԽՎ համազեկուցողներ պարոն Ջ. Կոլումբիեի եւ և պարոն Ջ. Փրեսքոթի հեղինակած զեկուցումում:

Սույն նամակով մենք Ձեզ ենք ներկայացնում բարեփոխումների ցանկն ու ժամանակացույցը, որոնք պատրաստվել են Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, և որոնք մենք նաև ներկայացրել ենք ԵԽԽՎ Մոնիտորինի Կոմիտեին և համազեկուցողներին: Հուսով ենք, որ Դուք կօգտագործեք Ձեր գրասենյակի /կազմակերպության/ ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև Ձեր անձնական ազդեցությունը, որպեսզի դրանք դառնան մարտի 17-ի Մոնիտորինի Կոմիտեի նստաշրջանի քննարկման մի մասը:

Մեր առաջարկում նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է հրատապ անհրաժեշտություն, քանի որ Հայաստանը' 2008թ. փետրվարի 19-ի չարաբաստիկ ընտրություններից հետո երկու տարի շարունակ մնում է քաղաքական ճգնաժամում: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ նաև ԱՄՆ Պետքարտուղարության, որի մասին խոսվում է վերջերս հրապարակված մարդու իրավունքներին նվիրված զեկույցում և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի, որը քննադատում է Հայաստանում արդարադատության համակարգի գործունեությունը' մասնավորապես վերջի երկու տարիների ընթացքում ընդդիմության ակտիվիստների քաղաքական հետապնդումները: Նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է  հրատապ անհրաժեշտություն նաև, քանի որ քաղաքական և դատական համակարգերում գոյություն ունեցող թերությունները հանդիսանում են շարունակական խնդիրների և անարդարությունների աղբյուր, որոնց ամեն օր դիմակայում են հայաստանցիները:

Հարգանքներով,

Լևոն Տեր-Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը