Լրահոս

17.03.2010 10:03


Հեղինե Բիշարյան. «Ես ի՞նչ գործ ունեմ»

Հեղինե Բիշարյան. «Ես ի՞նչ գործ ունեմ»

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հրաժարվել է մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն խոսքերը, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ո՛չ տնտեսությունից է հասկանում, ո՛չ էլ էկոնոմիկայից։

-Ինքն է տվել, թող ինքն էլ պարզաբանի՝ ինչո՞ւ է այդպես ասել։ Ես ի՞նչ գործ ունեմ,- «7օր»-ին ասել է Հ. Բիշարյանը՝ ավելացնելով, որ Ներսես Երիցյանի մասին դրական կարծիք ունի։

-Նա բավականին գրագետ նախարար է, և որքան որ առնչվել եմ, ինքն իր պրոֆեսիոնալիզմը ցույց է տվել։

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերին, թե էկոնոմիկայի նախարարը խորհուրդներ տալու փոխարեն ավելի լավ կանի հրաժարականի դիմում գրի, Հ. Բիշարյանն ասել է.

-Ես այդ իրավունք չունեմ նման բան ասելու, հրաժարականը պահանջելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը