Էրդողան. «Եթե պետք լինի, մենք Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կարտաքսենք»
«Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներն առաջանում են ոչ թե մեր, այլ հայկական կողմից։ Հայաստանը պետք է ընդունի կարևոր որոշում։ Արժե, որ Հայաստանն ազատվի սփյուռքի հիփոթեկից։ Եթե կան երկրներ, որոնք համակրում են Հայաստանին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ, ապա նրանց անհրաժեշտ է ազատվել դրանից»։
Բրիտանական BBC հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իմ երկրում ապրում է 170 հազար հայ, նրանցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,-շարունակել է թուրք վարչապետը։
«Վաղը, եթե հարկ լինի, այդ հարյուր հազարին, որոնց հիմա մենք տեղ ենք տալիս, ես կասեմ, որ լքեն մեր երկիրը։ Ես դա կանեմ, որովհետև նրանք մեր քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ նրանց պահել մեր երկրում»,-նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ պահանջով էր հանդես եկել նաև Թուրքիայի ընդդիմությունը։