Լրահոս

28.01.2019 10:59


Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձը դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձը դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ հունվարի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը դաժան ծեծի ենթարկելու և դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։

Այս խորագրի վերջին նյութերը