Թուրքական բանակում աճում են ինքնասպանության դեպքերը
Ինչպես հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, Թուրքիայում ևս մեկ զինծառայող ինքասպան է եղել, այս անգամ՝ սևծովյան Կարաբուկ գավառում։
Մարտի 16-ին ժանդարմերիայի սերժանտ Էրդեն Ադջապը ինքնսապանությամբ իր կյանքին վերջ է տվել։ Իր բնակարանում նա ծառայողական ատրճանակից կրակել էր իր վրա։ Հետաքննությունը պարզաբանում է, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ լինել։
Մեկ շաբաթվա ընթացքում սա ինքասպանության արդեն երկրորդ դեպքն է թուրքական բանկաում։ Մարտի 12-ին Պալատլի քաղաքում (Անկարայի շրջան) իր սեփական տանը հայտնաբերվել էր զինված ուժերի լեյտենանտ Իբրահիմ Ունալ Սարիօղլուի դիակը, որը նույնպես ինքնասպանություն էր գործել։ 2009թ. հունվարից ինքասպանությամբ մահացել է 10 թուրք զինծառայող։ Ի դեպ, նրանցից մի քանիսը կապված է եղել իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը դեմ դուրս գալու ծրագրեր ունեցող «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպություն գործի հետ։