Տնտեսական

28.01.2019 14:25


«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել և ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է» (տեսանյութ)

«Փորձ է արվում  հանրությանը շփոթության մեջ գցել և ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է» (տեսանյութ)

Մինչեւ 2018 թվականը շահութահարկի գծով բեռը եղել է 20 տոկոս, այժմ, երբ շահաբաժինները հայտարարվեն եւ դառնան բաշխման ենթակա, այս դեպքում կունենանք 20 տոկոս շահութահարկի գծով բեռ եւ 5 տոկոս շահաբաժնի հարկ։ a1plus.am–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է՝ դառնալով 18 տոկոս, այն, ինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս»:

Նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով, որոնք դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում, նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։

Նաիրի Սարգսյանը դեմ է այսպիսի փոփոխություններին, ըստ նրա, պետք է շահութահարկի շատ ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել եւ կիրառել ցածր հարկադրույքներ:

«Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասի տնտեսությունը Երեւանում է կենտրոնացված, ապա կարելի է շահութահարկի դրույքաչափը նույնը թողնել Երեւանի եւ հարակից շրջանների համար, իսկ մարզերում այդ բեռը թեթեւացնել՝ հասցնելով 5-10 տոկոսի: Այս դեպքում կունենանք տարածքային համաչափ զարգացում»:

Այս խորագրի վերջին նյութերը