Տնտեսական

28.01.2019 14:57


«Գյուղնախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը իշխանության հերթական սխալներից մեկն է»

«Գյուղնախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը իշխանության հերթական սխալներից մեկն է»

Գյուղատնտեսության նախարարության միացումը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը մեր իշխանության հերթական սխալներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց գյուղատնտես, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Գյուղատնտեսության շուրջը պետք է համախմբվեն շատ նախարարություններ, մարմիններ, օրինակ՝ Ջրային կոմիտեն, անտառտնտեսությունը եւ այլն եւ այլն: Դե, խելքները էդքան է հասնում, գյուղատնտեսությունը իրենց համար երկրորդական բան է, հերթական սխալն են անում, ժամանակը կգա եւ այս սխալը կուղղեն»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանի խոսքով` այս նախաձեռնությամբ գյուղը երկրորդային պլան է մղվում:

«Չի կարելի բնագավառը չպատկերացնելով՝ նման քայլ անել, իրենց հարմարությանն են նայում, ոչ թե նպատակին: Չի կարելի մի ոլորտը, որը արտադրանք է տալիս, միավորել մի նախարարության հետ, որը ընդամենը կանոնակարգող գործունեություն է վարում»,- հավելեց գյուղատնտեսը:

Հրաչ Բերբերյանի խոսքով` միանձնյա որոշում է կայացվել` հաշվի չառնելով շահագրգիռ կողմերի, հանրության տեսակետը:

Այս խորագրի վերջին նյութերը