Լրահոս

28.01.2019 15:52


Ողբերգական վրաերթ Գյումրիում. 42-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին

Ողբերգական վրաերթ Գյումրիում. 42-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին

Երեկ՝ հունվարի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքում՝ Տիգրան Մեծի փողոցում, իր վարած Mercedes մակնիշի 33 TՏ 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ՝ 79-ամյա Իզաբելա Ղարիբյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում ոստիկանության ծառայող էր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը