Լրահոս

28.01.2019 16:27


Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են 24-ամյա վարորդի BMW-ն ու 34-ամյա վարորդի Nissan-ը. կան վիրավորներ

Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են 24-ամյա վարորդի BMW-ն ու 34-ամյա վարորդի Nissan-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 35/31 հասցեի՝ Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գաբրիել Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 TM 767 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Ջեյրանյանի վարած Nissan մակնիշի 35 AF 955 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Դ. Ջեյրանյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 38-ամյա Իլոննա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը