Քաղաքական

28.01.2019 18:01


Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրն ստորագրելուց հետո. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրն ստորագրելուց հետո. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերն զբաղվում են այդ հարցով:

«Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը տեղյակ են: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ 2008թ. հետընտրական ժամանակահատվածում բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Որևէ բախում, որևէ վնասվածք բանակի կողմից չի եղել: Բանակի խնդիրն է անվտանգության ապահովումը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարևոր օբյեկտների ապահովումն է նաև»,-նշեց Ս. Օհանյանը:

Հարցին՝ 2008թ. պաշտոնյան կարո՞ղ էր առանց նախագահի գիտության քայլեր ձեռնարկել, նա պատասխանեց. «Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրը ստորագրելուց հետո»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը