Մարտի 10-ին «Չորրորդ ինքնշխանություն» թերթը հարցազրույց է հրատարակել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերյոժա Աբրահամյանի հետ «Պատգամավորն արձանագրությունները կվավերացնի մտահոգվելով» վերնագրով:
Հոդվածում Ս.Աբրահամյանը նշում է, որ թեպետ մտահոգված է, թե արձանագրությունների վավերացումն ինչ հետևանքներ կարող է թողնել հետագայում, սակայն անպայման կողմ է քվեարկելու դրանց:
Ես ողջունելի եմ համարում պարոն Ս.Աբրահամյանի անկեղծությունը:
Ավտորիտար ռեժիմի պայմաններում կոալիցիայի անդամն ավելին չէր էլ կարող ասել և այլ կերպ չի էլ կարող քվեարկել: Ս.Աբրահամյանը շատերից ավելի լավ է տեղյակ, որ արձանագրությունների վավերացումն ԱԺ-ում կախված է նախագահ Սարգսյանի կամքից: Ավտորիտար ռեժիմում այլ կերպ չի լինում: Եթե կոալիցիայի որևէ կուսակցություն փորձի այլ կերպ վարվել, ապա կդառնա հալածանքի առարկա:
Հիշենք, թե ինչպես 2005 թ-ին ԱԺ-ի նահագահ Ա.Բաղդասարյանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իրոք, 2005 թ-ի հանրաքվեին քվեարկության դահլիճները դատարկ էին, իսկ 2003 թ-ի ԱԺ-ի ընտրությունների քվեարկության դահլիճներում հերթեր էին կուտակվել: Սակայն փաստերին ի հակառակ՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հայտարարեց, որ 2005 թ-ի հանրաքվեին մասնակցել է 22%-ով ավելի շատ ընտրող, քան 2003 թ-ին: Lինելով ԱԺ-ի նախագահ՝ Ա.Բաղդասարյանն իրեն թույլ տվեց քամահրել ավտորիտար ռեժիմի հիմնային սկզբունքն, ըստ որի ռեժիմում միայն մեկ՝ իշխող անձի «ճիշտը» կարող է լինել և պատժվեց: Իր կուսակցությունը ենթարկվեց հալածանքների, ինչի արդյունքում ՕԵԿ-ը, որը 2003 թ-ի ընտրություններին հաղթող էր եղել, 2007 թ-ի ընտրություններում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Նույնպիսի հալածանքներ կարող են սպասվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ, եթե այդ կուսակցության պատգամավորները փորձեն դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը:
Ս.Աբրահամյանն ասել է, որ կան մտահոգություններ, որոնք հուզում են ցանկացած հայի, ով գոնե մի փոքր մտածում է ազգի ապագայի մասին: Արա Աբրահամյանն արձանագրություններին դեմ է արտահայտվել հրապարակավ, քանի որ անկախ է ավտոկրատ Սարգսյանի կարծիքից և, գուցե, մտածում է հայ ազգի ապագայի մասին:
Ինչպես մի անգամ հայտարարել է Վահան Հովհաննիսյանն, ԱՄՆ-ում իր ընկերները մեղադրական հարց են ուղղել իրեն, թե ինչու են ստորագրվել նախապայմաններ պարունակող այդ արձանագրությունները: Այնպես որ շատերն են խորապես համոզված, որ արձանագրություններում առկա են նախապայմաններ:
Սակայն Նալբանդյանի՝ ԱԺ-ին ներկայացրած տեղեկանքի 4-րդ պարբերությունում գրված է. «առանց նախապայմանների»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն նախարարներն իրավասու չեն տեղեկանք տալ, իսկ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ԱԳՆ նախարարն իրավասու չէ տեղեկանք և միջազգայինպայմանագրիպատճեն ներկայացնել:
Նախագահ Սարգսյանն էլ է հայտարարել, որ արձանագրություններում չկան նախապայմաններ:
Հիմա ո՞վ է ստում:
Այս հարցին հստակ պատասխան կտար Ճանապարհային քարտեզը: Սակայն Նախագահը գրավոր կերպով կտրականապես հրաժարվել է հրապարակել այն, որպեսզի թաքցնի նախապայմանների առկայությունը արձանագրություններում: Ճանապարհային քարտեզի հենց առաջին կետի պարունակած նախապայմանն այն է, որ ՀՀ-ն պարտավորվում է ճանաչել 1921 թ-ին Թուրքիայի և նախկին ԽՍՀՄ-ի միջև ստորագրված Կարսի պայմանագիրը:
Ես գրավոր կերպով խնդրել եմ Նախագահից և ԱԳՆ-ից ներկայացնել ինձ Ճանապարհային քարտեզը: Ի պատասխան՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից ինձ հեռախոսով հայտնել են, որ Նախագահի մոտ Ճանապարհային քարտեզ չկա, իսկ Նախագահի անունից գրել են, որ իրագործման ժամանակացույցը հենց Ճանապարհային քարտեզն է: Դա անպատկառ սուտ է. ապրիլի 22-ի ՀՀ, ԹՀ և Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունների հրապարակած համատեղ հայտարարությունում գրված է կարգավորման շրջանակի, այլ ոչ՝ իրագործման ժամանակացույցի մասին: Թուրքական մամուլի կողմից հրապարակված Ճանապարհային քարտեզում նշված են կողմերի կոնկրետ պարտավորությունները, այլ ոչ դրանց ժամանակացույցը: Եթե Նախագահ Սարգսյանը չի ստում, ապա ինչու՞ են հրաժարվում ներկայացնել ապրիլի 22-ին ստորագրված փաստաթուղթը:
Ճանապարհային քարտեզն ունի քաղաքական բնույթ և ուրեմն Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է ԱԺ-ի վավերացմանը: Վավերացման մասին գրված է նաև Ճանապարհային քարտեզի 5-րդ կետում:
ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների 3-րդ և 5-րդ պարբերությունների ԱԳՆ-ի թարգմանությունը կեղծված է, և դա արվել է նախապայմանները թաքցնելու նպատակով: 3-րդ պարբերությունում «respect» բառի երկու թարգմանություններից ԱԳՆ-ն վերցրել է միայն մեկը, ապա «commitment» բառն իր առաջին թարգմանությունում, որը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, թարգմանել է որպես «պարտավորություն», իսկ երկրորդ թարգմանությունում՝ «հանձնառություն», քանի որ շատերի մոտ այն շփոթմունք է առաջացնում «հանձնարարություն» բառի հետ: Դրանով ԱԳՆ-ն ցանկացել է թաքցնել, որ ՀՀ-ն արձանագրություններից առաջ արդեն պարտավորություններ է վերցրել և ստորագրել դրանց տակ Ճանապարհային քարտեզում:
www.lragir.am -ում հրապարակված իմ բաց նամակներում ես «Oxford» և «Англо-русский» բառարանների հիման վրա ցուցադրել եմ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների հայերեն և անգլերեն տեքստերը աուտենտիկ (տես՝ հայ սովետական հանրագիտարան) չեն, մինչդեռ արձանագրությունների անգլերեն տեքստում նշված է, թե «authentic» են:
Հարց եմ ուղղում պատգամավոր Դ.Հարությունյանին.
Ինչու՞ է արձանագրություններում «authentic» բառը թարգմանված միայն իբրև «հավասարազոր», երբ ճիշտ թարգմանությունն է «աուտենտիկ» կամ «հավասարազոր և նույնական» (Словарь иностранных слов, энциклопедический словарь):
Ինչու՞ ԱԳՆ-ն, խախտելով ,ՀՀ միջազգային պայմանագրերի մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, չի հաստատել հայերեն և անգլերեն տեքստերի նույնականությունը:
Ինչու՞ է ԱԺ-ի վավերացմանը ներկայացված արձանագրությունների՝ ԱԳՆ-ի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Ստացվում է, որ ԱԺ-ն վավերացնելու է մի տեքստ, որը տարբեր է հիմնական՝ անգլերեն տեքստից: Նման աշխատաոճը սովորական է ԱԺ-ի համար: Սակայն, Եխ-ում գիտեն, որ քաղաքական բնույթ ունեցող մեր օրենքների հայերեն և անգլերեն տեքստերն իրարից տարբերվում են: ԵԽ-ում այդ մասին խոսել են «Ժառանգության» պատգամավորները: Ես իմ հերթին, բացի ԵԽ-ի երևանյան գրասենյակների ղեկավարների հետ խոսելուց, ԵԽ-ին եմ ուղարկել Սահմանադրության ռուսերեն տարբերակի պաշտոնական հրատարակությունը, որում 20 հոդվածներ տարբերվում են Սահմանադրության անգլերեն պաշտոնական տեքստից: ԵԽ-ից ինձ են ուղարկել ցույցերի մասին օրենքի անգլերեն տեքստը, որին ի պատասխան ես նրանց եմ ուղարկել օրենքի հայերեն պաշտոնական տեքստը, որում 3 պարբերություն ավել է եղել:
Բաց նամակ Դավիթ Հարությունյանին
Մարտի 10-ին «Չորրորդ ինքնշխանություն» թերթը հարցազրույց է հրատարակել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերյոժա Աբրահամյանի հետ «Պատգամավորն արձանագրությունները կվավերացնի մտահոգվելով» վերնագրով:
Հոդվածում Ս.Աբրահամյանը նշում է, որ թեպետ մտահոգված է, թե արձանագրությունների վավերացումն ինչ հետևանքներ կարող է թողնել հետագայում, սակայն անպայման կողմ է քվեարկելու դրանց:
Ես ողջունելի եմ համարում պարոն Ս.Աբրահամյանի անկեղծությունը:
Ավտորիտար ռեժիմի պայմաններում կոալիցիայի անդամն ավելին չէր էլ կարող ասել և այլ կերպ չի էլ կարող քվեարկել: Ս.Աբրահամյանը շատերից ավելի լավ է տեղյակ, որ արձանագրությունների վավերացումն ԱԺ-ում կախված է նախագահ Սարգսյանի կամքից: Ավտորիտար ռեժիմում այլ կերպ չի լինում: Եթե կոալիցիայի որևէ կուսակցություն փորձի այլ կերպ վարվել, ապա կդառնա հալածանքի առարկա:
Հիշենք, թե ինչպես 2005 թ-ին ԱԺ-ի նահագահ Ա.Բաղդասարյանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իրոք, 2005 թ-ի հանրաքվեին քվեարկության դահլիճները դատարկ էին, իսկ 2003 թ-ի ԱԺ-ի ընտրությունների քվեարկության դահլիճներում հերթեր էին կուտակվել: Սակայն փաստերին ի հակառակ՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հայտարարեց, որ 2005 թ-ի հանրաքվեին մասնակցել է 22%-ով ավելի շատ ընտրող, քան 2003 թ-ին: Lինելով ԱԺ-ի նախագահ՝ Ա.Բաղդասարյանն իրեն թույլ տվեց քամահրել ավտորիտար ռեժիմի հիմնային սկզբունքն, ըստ որի ռեժիմում միայն մեկ՝ իշխող անձի «ճիշտը» կարող է լինել և պատժվեց: Իր կուսակցությունը ենթարկվեց հալածանքների, ինչի արդյունքում ՕԵԿ-ը, որը 2003 թ-ի ընտրություններին հաղթող էր եղել, 2007 թ-ի ընտրություններում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Նույնպիսի հալածանքներ կարող են սպասվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ, եթե այդ կուսակցության պատգամավորները փորձեն դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը:
Ս.Աբրահամյանն ասել է, որ կան մտահոգություններ, որոնք հուզում են ցանկացած հայի, ով գոնե մի փոքր մտածում է ազգի ապագայի մասին: Արա Աբրահամյանն արձանագրություններին դեմ է արտահայտվել հրապարակավ, քանի որ անկախ է ավտոկրատ Սարգսյանի կարծիքից և, գուցե, մտածում է հայ ազգի ապագայի մասին:
Ինչպես մի անգամ հայտարարել է Վահան Հովհաննիսյանն, ԱՄՆ-ում իր ընկերները մեղադրական հարց են ուղղել իրեն, թե ինչու են ստորագրվել նախապայմաններ պարունակող այդ արձանագրությունները: Այնպես որ շատերն են խորապես համոզված, որ արձանագրություններում առկա են նախապայմաններ:
Սակայն Նալբանդյանի՝ ԱԺ-ին ներկայացրած տեղեկանքի 4-րդ պարբերությունում գրված է. «առանց նախապայմանների»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն նախարարներն իրավասու չեն տեղեկանք տալ, իսկ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ԱԳՆ նախարարն իրավասու չէ տեղեկանք և միջազգային պայմանագրի պատճեն ներկայացնել:
Նախագահ Սարգսյանն էլ է հայտարարել, որ արձանագրություններում չկան նախապայմաններ:
Հիմա ո՞վ է ստում:
Այս հարցին հստակ պատասխան կտար Ճանապարհային քարտեզը: Սակայն Նախագահը գրավոր կերպով կտրականապես հրաժարվել է հրապարակել այն, որպեսզի թաքցնի նախապայմանների առկայությունը արձանագրություններում: Ճանապարհային քարտեզի հենց առաջին կետի պարունակած նախապայմանն այն է, որ ՀՀ-ն պարտավորվում է ճանաչել 1921 թ-ին Թուրքիայի և նախկին ԽՍՀՄ-ի միջև ստորագրված Կարսի պայմանագիրը:
Ես գրավոր կերպով խնդրել եմ Նախագահից և ԱԳՆ-ից ներկայացնել ինձ Ճանապարհային քարտեզը: Ի պատասխան՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից ինձ հեռախոսով հայտնել են, որ Նախագահի մոտ Ճանապարհային քարտեզ չկա, իսկ Նախագահի անունից գրել են, որ իրագործման ժամանակացույցը հենց Ճանապարհային քարտեզն է: Դա անպատկառ սուտ է. ապրիլի 22-ի ՀՀ, ԹՀ և Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունների հրապարակած համատեղ հայտարարությունում գրված է կարգավորման շրջանակի, այլ ոչ՝ իրագործման ժամանակացույցի մասին: Թուրքական մամուլի կողմից հրապարակված Ճանապարհային քարտեզում նշված են կողմերի կոնկրետ պարտավորությունները, այլ ոչ դրանց ժամանակացույցը: Եթե Նախագահ Սարգսյանը չի ստում, ապա ինչու՞ են հրաժարվում ներկայացնել ապրիլի 22-ին ստորագրված փաստաթուղթը:
Ճանապարհային քարտեզն ունի քաղաքական բնույթ և ուրեմն Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է ԱԺ-ի վավերացմանը: Վավերացման մասին գրված է նաև Ճանապարհային քարտեզի 5-րդ կետում:
ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների 3-րդ և 5-րդ պարբերությունների ԱԳՆ-ի թարգմանությունը կեղծված է, և դա արվել է նախապայմանները թաքցնելու նպատակով: 3-րդ պարբերությունում «respect» բառի երկու թարգմանություններից ԱԳՆ-ն վերցրել է միայն մեկը, ապա «commitment» բառն իր առաջին թարգմանությունում, որը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, թարգմանել է որպես «պարտավորություն», իսկ երկրորդ թարգմանությունում՝ «հանձնառություն», քանի որ շատերի մոտ այն շփոթմունք է առաջացնում «հանձնարարություն» բառի հետ: Դրանով ԱԳՆ-ն ցանկացել է թաքցնել, որ ՀՀ-ն արձանագրություններից առաջ արդեն պարտավորություններ է վերցրել և ստորագրել դրանց տակ Ճանապարհային քարտեզում:
www.lragir.am -ում հրապարակված իմ բաց նամակներում ես «Oxford» և «Англо-русский» բառարանների հիման վրա ցուցադրել եմ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների հայերեն և անգլերեն տեքստերը աուտենտիկ (տես՝ հայ սովետական հանրագիտարան) չեն, մինչդեռ արձանագրությունների անգլերեն տեքստում նշված է, թե «authentic» են:
Հարց եմ ուղղում պատգամավոր Դ.Հարությունյանին.
Ինչու՞ է արձանագրություններում «authentic» բառը թարգմանված միայն իբրև «հավասարազոր», երբ ճիշտ թարգմանությունն է «աուտենտիկ» կամ «հավասարազոր և նույնական» (Словарь иностранных слов, энциклопедический словарь):
Ինչու՞ ԱԳՆ-ն, խախտելով ,ՀՀ միջազգային պայմանագրերի մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, չի հաստատել հայերեն և անգլերեն տեքստերի նույնականությունը:
Ինչու՞ է ԱԺ-ի վավերացմանը ներկայացված արձանագրությունների՝ ԱԳՆ-ի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Ստացվում է, որ ԱԺ-ն վավերացնելու է մի տեքստ, որը տարբեր է հիմնական՝ անգլերեն տեքստից: Նման աշխատաոճը սովորական է ԱԺ-ի համար: Սակայն, Եխ-ում գիտեն, որ քաղաքական բնույթ ունեցող մեր օրենքների հայերեն և անգլերեն տեքստերն իրարից տարբերվում են: ԵԽ-ում այդ մասին խոսել են «Ժառանգության» պատգամավորները: Ես իմ հերթին, բացի ԵԽ-ի երևանյան գրասենյակների ղեկավարների հետ խոսելուց, ԵԽ-ին եմ ուղարկել Սահմանադրության ռուսերեն տարբերակի պաշտոնական հրատարակությունը, որում 20 հոդվածներ տարբերվում են Սահմանադրության անգլերեն պաշտոնական տեքստից: ԵԽ-ից ինձ են ուղարկել ցույցերի մասին օրենքի անգլերեն տեքստը, որին ի պատասխան ես նրանց եմ ուղարկել օրենքի հայերեն պաշտոնական տեքստը, որում 3 պարբերություն ավել է եղել:
Բաբախանյան Անդրանիկ, թոշակարու