Ապօրինի բաղնիք' մայրաքաղաքում և փայտածուխի արտադրամաս' Իջևանում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները' իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքում օրերս բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը:
ՕՀՎ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա.Մարտիրոսյանն այս տարվա մարտի 1-ից բաղնիք է բացել և աշխատացրել' առանց համապատասխան պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու: Եվ հենց հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալու նպատակով էլ Ա.Մարտիրոսյանն այդ գործունեությունը ծավալել էր հիմնականում գիշերային ժամերին: Ապօրինի ձեռնարկատիրությունը Մարտիրոսյանին բերել է շուրջ 400 հազար դրամի հասույթ:
ՕՀՎ աշխատակիցների կողմից ապօրինի գործունեությունը դադարեցվել է:
Մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել Օպերատիվ հետախուզության վարչության Իջևանի բաժնի և տարածքային հարկային տեսչության աշխատակիցները:
Ազատամուտ գյուղի մերձակայքում ստուգման պահին հայտնաբերվել և արձանագրվել է փայտածուխի արտադրության 15 կետ: Գույքագրման ընթացքում ՊԵԿ աշխատակիցներն արձանագրել են շուրջ 2 հազար խորանարդ մետր վառելափայտի թափոն, 270 պարկ պատրաստի և դեռևս վառարաններում գտնվող կիսաֆաբրիկատ փայտածուխ:
Իջևանի տարածքային հարկային տեսչությունից ստացված տվյալներով, ապօրինի գործունեությամբ' փայտածուխի արտադրությամբ, զբաղվել են 5 տնտեսվարող սուբյեկտներ. նրանց հարկային պարտավորությունները մինչև այս տարվա մարտ ամիսը կազմում են շուրջ 700 հազար դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչներ Վարդան Աթաբեկյանը և Էդգար Գաբրիելյանը, ովքեր և զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ' առանց հարկային մարմիններում հաշվառվելու:
Նրանց նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն: Իրականացվում է վարչական վարույթ:
Պետեկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից այժմ աշխատանքներ են տարվում' նշված տնտեսվարողների կողմից վառելափայտի ձեռք բերման աղբյուրների և իրացման շրջանառության իրական ծավալների ճշտման ուղղությամբ:
Ապօրինի գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումները շարունակվում են:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին