Լրահոս

29.01.2019 10:25


Կրակոցներ «Շշի Մելոյի» ռեստորանային համալիրում. կան զոհ և վիրավորներ

Կրակոցներ «Շշի Մելոյի» ռեստորանային համալիրում. կան զոհ և վիրավորներ

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ այս գիշեր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին են ահազանգել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից՝ հայտնելով, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ՝ մահացած վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Գործի են դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում՝ «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի եւ 8 վիրավորների ինքնությունը:

Ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի եւ 235 հոդվածի հատկանիշներով:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի ազգականները:

Այս խորագրի վերջին նյութերը