ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մշակվել է քննչական պլան և ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
«Հունվարի 29-ին` ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թ.: Մյուս տուժողները եւս Աբովյան քաղաքի բնակիչներ են։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության ժամանակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մշակվել է քննչական պլան և ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
«Հունվարի 29-ին` ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թ.: Մյուս տուժողները եւս Աբովյան քաղաքի բնակիչներ են։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության ժամանակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ»,- նշված է հաղորդագրության մեջ: