Լրահոս

29.01.2019 14:12


Բարձրորակ բժշկական կրթություն ստանալը էժան չէ (տեսանյութ)

Բարձրորակ բժշկական կրթություն ստանալը էժան չէ  (տեսանյութ)

Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները հրավիրվել էին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն՝ քննարկելու «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպումը և կառավարումը» թեման:

«Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը նշեց, որ մեր բժիշկները և հիվանդները չեն կարողանում նորմալ հարաբերությունների մեջ մտնել, որովհետև նրանց միջև կանգնած է շուկան: Շահեն Խաչատրյանը բարձրաձայնեց նաև բժիշկների սոցիալական վատ վիճակի խնդիրը:

«Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիրը փաստեց այն, որ աշխարհում բժշկությունն ամենից թանկ բնագավառներից է և դրա պատճառներից մեկն էլ, ըստ Շահեն Խաչատրյանի այն է, որ բժիշկ դառնալու համար երկար տարիների ուսումնական գործընթացների միջով պետք է անցնել և դրա դիմաց համապատասխան վճարում կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը