Լրահոս

29.01.2019 15:07


Հարթավան գյուղի 3 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

Հարթավան գյուղի 3 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը