«Աղմուկ լսեցի ու հետ վազեցի». ականատեսը՝ «ՎՏԲ» բանկի վրա կացնով հարձակման դեպքի մասին
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Արմինե Ղազարյանն այսօր գործարք կատարելու նպատակով այցելել է Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկ եւ աղմուկ լսել։ Լրագրողների հետ զրույցում բնակչուհին ասաց, որ չի տեսել, թե ինչպես է տղամարդը բանկի վրա կացնով հարձակում կատարում։
«Մտա բանկ գործարք կատարելու, աղմուկ լսեցի ու անմիջապես հետ վազեցի, չեմ հասկացել՝ ներսում ինչ է կատարվում, ուղղակի եկել էի գործարք կատարելու։ Պարզապես ինձ տեսախցիկներով տեսել էին՝ խնդրեցին ինձ նկարագրել տեսածս, բայց ես չեմ տեսել, թե ինչ է կատարվել»,–NEWS.am–ի փոխանցմամբ՝ պատմեց նա՝ նշելով, որ այդպես էլ չի հասցրել գործարքն ավարտին հասցնի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ այսօր` hունվարի 29՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Նախնական տեղեկություններով՝ հարձակում գործած տղամարդը 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է,Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի։ Տղամարդը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
«Աղմուկ լսեցի ու հետ վազեցի». ականատեսը՝ «ՎՏԲ» բանկի վրա կացնով հարձակման դեպքի մասին
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Արմինե Ղազարյանն այսօր գործարք կատարելու նպատակով այցելել է Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկ եւ աղմուկ լսել։ Լրագրողների հետ զրույցում բնակչուհին ասաց, որ չի տեսել, թե ինչպես է տղամարդը բանկի վրա կացնով հարձակում կատարում։
«Մտա բանկ գործարք կատարելու, աղմուկ լսեցի ու անմիջապես հետ վազեցի, չեմ հասկացել՝ ներսում ինչ է կատարվում, ուղղակի եկել էի գործարք կատարելու։ Պարզապես ինձ տեսախցիկներով տեսել էին՝ խնդրեցին ինձ նկարագրել տեսածս, բայց ես չեմ տեսել, թե ինչ է կատարվել»,–NEWS.am–ի փոխանցմամբ՝ պատմեց նա՝ նշելով, որ այդպես էլ չի հասցրել գործարքն ավարտին հասցնի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ այսօր` hունվարի 29՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Նախնական տեղեկություններով՝ հարձակում գործած տղամարդը 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի։ Տղամարդը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են: