Ամենայն Հայոց և Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Մարտի 17-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Աղոթքից հետո Հայրապետներն այցելեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան։